Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վատիկան այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ գրում է «Գրուզիա Օնլայն»-ը: Սրտանց զրույցի ընթացքում դրական գնահատական է տրվել երկկողմանի հարաբերություններին, քննարկվել են ընդհանուր շահեր շոշափող այլ թեմաներ, «հատուկ ուշադրություն է դարձվել տեղի կաթոլիկ համայնքի դրական վաստակին բարեգործության և կրթության ոլորտում»: «Նշվել է, որ Սուրբ գահը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ակտիվ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար: Ասվել է, որ 21-րդ դարում անթույլատրելի են ստեղծված արհեստական պատնեշները և բաժանարար գծերը, մարդասիրական խնդիրները և մարդկանց ստիպողաբար տեղափոխվելու խնդիրները»,- հաղորդում է նախագահի աշխատակազմը